Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սեռական կյանք

Ամուսնական առաջին գիշերը

Ամուսնական առաջին գիշերը

Այժմ դա զգալի չափով պայմանական հասկացություն է դարձել, քանի որ այդ գիշերը կարող է լինել պաշտոնական ամուսնությունից շատ առաջ կամ ամուսնության գրանցումից որոշ ժամանակ անց։ Բացի այդ, սեռական մերձեցումը միշտ չէ, որ գիշերն է լինում։


Սեռական կյանքում նույնիսկ անփորձ նորապսակներն են ի վիճակի սեռական մերձեցման, սակայն ամուսնական առաջին գիշերը խիստ կարևոր իրադարձություն է նրանց կյանքում։ Այն պայմանները, որոնք ցանկալի է ապահովել առաջին մերձեցման ժամանակ, բավականաչափ պարզ են, անառարկելի, բայց դրանց մասին պետք է նախապես մտածել։ Մահճակալը չպետք է ճռճռա, ցանկալի է, որ սենյակում կիսախավար լինի։ Ամուսինները պետք է հիշեն հիգիենայի մասին։ Հարկ է նշել, որ առաջին սեռական հարաբերության նկատմամբ աղջիկների վերաբերմունքն էապես տարբերվում է տղաների վերաբերմունքից։ Աղջիկների զգալի մասը որոշակի վախ է տածում դրա հանդեպ։ Նրանց դուր են գալիս գրկախառնությունը, համբույրները, գուրգուրանքն ու քնքուշ խոսքերը, բայց սպասվող սեռական հարաբերությունը ընկալվում է վախով։ Երիտասարդների կողմից աղջկա զգացմունքներն ու ապրումները հաշվի չառնելը, երբեմն էլ` համառությունն ու բռնությունը կարող են հասցնել հոգեբանական, իսկ եթե աղջիկը դիմադրում է, նաև ֆիզիկական վնասվածքի` հաճախ լրջորեն վտանգելով նորաստեղծ ընտանիքի կայացումն ու կայունությունը։ Ուստի պետք է լինել համբերատար, նրբանկատ և ինքնավստահ։


Ցանկալի է, որ առաջին սեռական հարաբերությունից հետո հաջորդ հարաբերությունը տեղի ունենա առնվազն մեկ կամ մի քանի օր անց (կուսաթաղանթի պատռվածքների ապաքինումից հետո), նույնիսկ եթե երիտասարդ կինն այնքան էլ չի առարկում ավելի վաղ հարաբերություն ունենալուն։


Ամուսնական առաջին գիշերվա և դաշտանի համընկման դեպքում սեռական հարաբերությունը ցանկալի չէ։


Հաճախ է պատահում, երբ ամուսնական առաջին գիշերը ուժգին և կրքոտ գուրգուրանքներից կամ առաջին սեռաշարժումներից տղամարդն արագ լիցքաթափվում է։ Մտահոգվելու կարիք չկա, քանի որ որոշ ժամանակ անց առնանդամը կարող է նորից լարվել, իսկ գրգռման շեմը` ուշանալ, ինչը կերկարացնի հարաբերության տևողությունը։ Երկչոտ, կասկածամիտ և անվստահ տղամարդու առնանդամը կարող է լարվել կամ հեշտոց մտնելու պահին թուլանալ, ինչի հետևանքով հնարավոր է, որ սեռական հարաբերությունը անհաջող ավարտ ունենա։ Այս պարագայում շատ կարևոր է երիտասարդ կնոջ վերաբերմունքը, վարքը։ Հայտնի է, որ երբ զուգընկերուհին հանդիմանում է, ապա մեծանում են տղամարդու անվստահությունը և սեռական մերձեցման հանդեպ վախը։


Թեպետ առաջին կենակցման ժամանակ կուսաթաղանթի պատռվելը ներկայացվում է որպես դրամատիկ, ցավագին և առատ արյունահոսությամբ ուղեկցվող իրադարձություն, իրականում այդ թաղանթը բավական առաձգական է, և երբեմն ամեն ինչ ավարտվում է առանց պատռվածքների։ Եթե նույնիսկ դրանք տեղի են ունենում, ապա ուղեկցվում են ոչ ուժեղ ցավով կամ լինում են առանց ցավի։ Քանի որ կուսաթաղանթն ունի համեմատաբար աղքատ արյունամատակարարում, ուստի առատ արյունահոսության դեպքեր հազվադեպ են լինում։ Հետևաբար, ամենևին էլ կարիք չկա ամուսնական առաջին գիշերը խոշորացույցը ձեռքն առնել ու «խրտնած» վիճակով արյան կաթիլներ կամ լճեր փնտրել, քանի որ դրանք կարող են ընդհանրապես բացակայել։


Բացառիկ դեպքերում ամուր, զանգվածեղ կուսաթաղանթը կարող է խանգարել առնանդամի ներթափանցմանը։ Սա հաճախ խնդիր է դառնում այն կնոջ համար, որը համեմատաբար ուշ է սկսում սեռական կյանքով ապրել. տարիքի հետ կուսաթաղանթը, մյուս հյուսվածքների նման, իր առաձգականությունը կորցնելու հակում ունի։


Առաջին գիշերը ամուսնական զույգի համար երբեմն ճակատագրական և բախտորոշիչ է լինում։ Դժբախտաբար մինչև այսօր էլ կան ծայրահեղ պահպանողական մարդիկ, ովքեր խիստ հետևում են այս սովորույթին`առաջին գիշերվա «արդյունքին»։ Երբեմն ծնողները (հատկապես սկեսուրը) ավելի են մտահոգված և հետաքրքրված հարսնացուի` կույս լինելու հանգամանքով, քան ամուսնական զույգը։ Այս ճնշող հանգամանքը նրանց համար հաճախ ավելորդ լարվածություն է առաջացնում։ Յուրաքանչյուր աղջկա համար առաջին սեռական հարաբերությունը որոշակի լարվածության և տագնապի տեղիք է տալիս, ինչն էլ տեղեկատվության և սեռական դաստիարակության բացակայության դեպքում կրկնապատկվում է։ Այն հիմնականում պայմանավորված է կուսաթաղանթի կառուցվածքային (անատոմիական) և զուգընկերոջ վարքային առանձնահատկություններով։ Գոյություն ունեն կուսաթաղանթի 20-ից ավելի տեսակներ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ և առաձգականությամբ։ Դա է պատճառը, որ աղջկա սեռական առաջին հարաբերությունը կարող է լինել առանց արյունահոսության և ցավերի։ Սովորաբար լարվածության բացակայության դեպքում կուսաթաղանթի ամբողջականության խախտումը ուղեկցվում է թույլ արտահայտված ցավով և արյունահոսությամբ։ Դա պայմանավորված է ինչպես կուսաթաղանթի տեսակով, այնպես էլ առնանդամի ձգվածության աստիճանով։ Ինչպես արդեն նշվեց, գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ, օրինակ, երբ կուսաթաղանթի անցքը սովորականից մեծ է և առաձգական. նման դեպքում ոչ միայն առաջին սեռական հարաբերությունը, այլև հայելիների միջոցով գինեկոլոգիական հետազոտության ժամանակ դրա ամբողջականությունը չի խախտվում։ Այս տիպի կուսաթաղանթը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ։ Հանդիպում են նաև կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր։ Ակնհայտ է, որ տեղեկատվության բացակայության հետևանքով նման դեպքերը, որպես կանոն, ծնում են կոնֆլիկտային իրավիճակներ, միջանձնային խնդիրներ, իսկ հետագայում` նաև սեռական խանգարումներ։ Այս կնճռոտ հարցը կարող է ամուսինների բաժանության պատճառ դառնալ։ Բացի այդ, թե կնոջ, թե տղամարդու հետագա սեռական կյանքի համար առաջին ամուսնական գիշերը որոշիչ նշանակություն ունի։ Պատճառը պարզ է. սեռական առաջին կենակցման ժամանակ ամուսինները չափազանց զգայուն են լինում ցանկացած կոպիտ գործողության կամ նույնիսկ անզգույշ ակնարկի հանդեպ։ Իսկ առաջին անհաջող փորձը կարող է որոշ ժամանակ կանանց սեռական ցանկության նվազման, նույնիսկ բացակայության, իսկ տղամարդկանց` սեռական թուլության պատճառ դառնալ։


Օգտակար խորհուրդներ ամուսնական առաջին գիշերվա «հերոսների» համար։


Ամուսնական առաջին գիշերվանից առաջ խուսափեք ալկոհոլ օգտագործելուց, որը խեղաթյուրում է ոչ միայն զգացողությունները, այլև ազդում է վարքային դրսևորումների վրա։ Ալկոհոլը բացասական ազդեցություն ունի պտղի զարգացման վրա, իսկ առաջին սեռական հարաբերության ժամանակ բեղմնավորումը բնավ չի բացառվում։


Կույս զուգընկերուհու հետ սեռական ակտը կարելի է սկսել միայն երկար նախերգանքից հետո։ Կուսազրկման ժամանակ գգվանքները յուրօրինակ «նարկոզ» են, և որքան արդյունավետ լինեն դրանք, այնքան «վիրահատությունը» անցավ կանցնի։ Իսկ լավագույն նարկոզը, իհարկե, կլինի օրգազմը։ Ամուսնական առաջին գիշերը կանանց զգալի մասը հեշտոցային օրգազմ չի զգում, փոխարենը ծլիկային օրգազմը զուգընկերուհու մեջ առաջին սեքսուալ փորձից հաճելի տպավորություն կթողնի։ Մի խոսքով` խրախուսելի է, երբ նրան հնարավոր ցավերից շեղելու նպատակով ավելի երկար ժամանակ է տրամադրվում սիրախաղին` ներգրավելով կնոջ առավել զգայուն էրոգեն գոտիները։
Հեշտոցի խոնավացման համար անհրաժեշտ է օգտագործել լյուբրիկանտներ (քսուքներ հեշտոցի խոնավացումը ապահովելու համար), քանի որ երբեմն տագնապի և լարվածության հետևանքով հեշտոցը բավարար կամ ընդհանրապես չի խոնավանում, և առնանդամի ներհրման պահին կարող է տհաճություն կամ ցավ առաջանալ։ Այդ առումով ցանկալի է, որ զուգընկերն էլ առնանդամին քսուք քսի՝ հեշտոցի բնական խոնավացումը լրացնելու համար։


Կուսազրկմանը ձեռնամուխ եղեք միայն այն բանից հետո, երբ զուգընկերուհու հեշտոցը կխոնավանա և կմեծանա։ Ներհրեք առնանդամը արագ, վստահ շարժումով, սակայն ոչ կտրուկ։


Կինը կարող է համոզված լինել, որ առնանդամի ներթափանցումն ավելի հեշտ կլինի, եթե ոտքերը ծնկներում ծալված լինեն, իսկ ազդրերը` լայնորեն կողմ տարված։ Եթե ոտքերը պարզած պահվեն, կուսաթաղանթի պատռվածքը կլինի կտրուկ և ցավոտ։


Ցանկալի է առնանդամը ներդնելու պահին մի թեթև լարել որովայնի մկաններն այնպես, կարծես փորձելով հեշտոցից ինչ-որ բան դուրս մղել։ Սա կբացառի հեշտոցի մկանների միաժամանակյա կծկումը և կթեթևացնի զուգընկերոջ վիճակը։ Եթե զուգընկերը սեքսուալ փորձ չունի, ապա ավելի լավ է զուգընկերուհին մի ձեռքով ուղղի առնանդամը, իսկ մյուսով բացված պահի սեռական ամոթաշուրթերը։


Զուգընկերուհու հետ պետք է առավելագույնս նուրբ լինել, գուրգուրել, հաճելի խոսքեր ասել։ Ցանկալի է լսել թեթև, մեղեդային երաժշտություն։ Այս ամենը կօգնի զուգընկերուհուն թուլանալ` մոռանալով վախի մասին։ Պետք է գործել շատ վստահ և վճռական. տատանումները և հապճեպությունը զուգընկերուհու առաջին գիշերը կվերածեն իսկական փորձության։ Իսկ դա սպառնում է նրան սեքսուալ նևրոզով։


Հետևաբար, ցանկալի է, որ ամուսինը (զուգընկերը) նախապես տեղեկացված ու, գլխավորը` ինքնավստահ լինի։


Այս բարդ թվացող, բայց խիստ պատասխանատու «առաքելությունը» կատարելուց հետո ցանկալի է գուրգուրել, համբուրել զուգընկերուհուն (հարսնացուին), նրան քնքուշ խոսքեր ասել։ Այդ պահին նրան կենսականորեն անհրաժեշտ են զուգընկերոջ ուշադրությունն ու հոգատարությունը։ Իմաստուն քայլ է նշանավոր իրադարձությունից անմիջապես հետո անկողնում տոնական ընթրիք կազմակերպելը։
Թեև ամուսնական առաջին գիշերը պետք է լինի անկրկնելի և առանձնահատուկ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր սեռական հարաբերություն պետք է իր բնույթով լինի առաջինը և տարբերվի նախորդից, ինչն էլ ամուսինների ներդաշնակ սեռական կյանքի գրավականն է։

Հեղինակ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ, բժիշկ-սեքսապաթոլոգ, բ.գ.թ., Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 02.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

MERI

01.02.2014

Barev dzez . hnaravore vnasel kusataxant@ aranc nerhrman, aysinqn miayn dzernasharjutyamb, ev ardyoq da kapvate kusataxanti heravorutyunic.

Lusine

01.02.2014

Barev dzez bjishk mi harc.karox eq indz asel amenamot heravorutyune kusataxanti kani sm e? Xndrum em patasxaneq

GAGO

01.02.2014

HARGELI BJHISHK XNDRUM EM INC OGNEQ ES 20 TAREKAN EM UZUM EM IMANAL INCH ANEM ARAJIN GISHER@

liana

31.01.2014

barev dzez bjishk inchic e vor haraberutyan jamanak aryun em tesnum da indz mot arden mek amis e, inch kareli e anel vaxenum em bjishki dimel

aaaaaaaaaa)))))

31.01.2014

bjishk xndrum em patasxaneq hnaravor e hxiyutunkuys linelu depqum ))0xndrum em patasxaneq

Մեդ-Պրակտիկ

30.01.2014

Հարգելի Roza, բարև Ձեզ, եթե ձեր միջև սեռական հարաբերություն չի եղել, խոսք լինել չի կարող կուսաթաղանթի պատռման և հղիության մասին: Ցավերի հավանական պատճառ կարող են լինել հոգեկան ապրումները, սեռական զսպվածությունը, նույն պատճառով էլ կարող էր նաև վաղաժամ դաշտան սկսվեր: Անհանգստանալու կարիք չկա, հարկավոր է մի քիչ վերանայել ինքնակառավարումը, քանի որ սուր զգացմունքայնությունը ավելի շուտ վնասում է հոգեկան հավասարակշռությանը: Կարող եք օգտագործել վալերիանայի կաթիլներ կամ դրաժեներ:

Donara

30.01.2014

ete karelia mi harc inchica vor naxqan dashtanayin cikl@ krcqers cavuma u mi harcel cikli vor orna kareli serakan haraberutyn unenal vor havanakan lini hxianal kam qani or arac naxkan cikl@ kam qai or heto.

Roza

29.01.2014

Barev dzez bjishk jan knereq es nshanvac em ev indz mi hac a tanjum es miqani or araj @nkerojs het em exel ev ayd @ndacqum heru em kangel et amenic es hima caver unem ev nayev arun em nkatel vorn el tvel a 4 or cheiq asi es der kuys em te voch hnaravor a vor ayd cavers inch vor dexerov hangstacnel???

Арменуи

27.01.2014

Барев бжишк джан шат шноракалутюн

Մեդ-Պրակտիկ

27.01.2014

Հարգելի Арменуи, Ձեր հերթական հարցերը եթե համարենք, որ ընհանուր առմամբ կապված չեն և վերջին հարցը վերաբերում է կպչուն հարցերին ու որ Դուք սեռական կապ չեք ունեցել, ապա.

Սովորաբար փոխադարձ սիրո առկայությամբ ամուսնությունները միայն նպաստում են հոգեկան առողջությանը և օգնում հաղթահարելու հոգեկան դժվարություններն ու բարդույթները:

Арменуи

24.01.2014

Барев цез бжишк джан шат мнрси ,ми hарц эл ем узум там ,ес дер амуснацац чем у серакан кянк чем унеце кароха вор амуснанам серакан кянков апрем авели хорана ?хнтрум ем патасханек нахапес шноракалутюнн

armine

24.01.2014

shat shat shnorakal em xorurti hamar kporcem chmtacel.

Մեդ-Պրակտիկ

23.01.2014

Հարգելի Арменуи, բարև Ձեզ, կպչուն մտքերի առաջացման հիմքում հորմոնալ փոփոխությունները չեն, դրանք պարզապես կարող են երբեմն նպաստող ֆոն լինել: Հիմնականում դա նյարդա-հոգեկան խանգարումների հետևանք է, որոնք միշտ չէ, որ  ի սկզբանե հիվանդություն են, այլ ընդամենը ախտանիշ: Պատճառներ կարող են լինել նպաստող սոցիալական խնդիրները, անառողջ փոխհարբերությունները, սթրեսը, դեպրեսիան և այլն: Այս պարագայում չի կարելի թողնել խորանա, քանի որ ինչքան շուտ դիմեք հոգեթերապևտի, այքան շուտ կազատվեք այդ երևույթից և կկանխեք լուրջ հոգեկան շեղումների առաջացումը: 

Մեդ-Պրակտիկ

23.01.2014

Հարգելի Armine, բարև Ձեզ, ամուսնության առաջին 5 ամսվա ընթացքում չհղիանալը դեռ պատճառ չէ լուրջ անհանգստության, ավելին, պետք չէ կենտրոնանալ դրա վրա, դա միայն կխանգարի, քանի որ ստեղծած սթրեսն ավելի կվնասի և հող կստեղծի փսիխոգեն անպտղության: Սեռական հարաբերության պայմաններում մինչև 1 տարի ժամկետը չի համարվում անպտուղ ամուսնություն:

Մեդ-Պրակտիկ

23.01.2014

Հարգելի HAYARPI, բարև Ձեզ,կուսաթաղանթի պատռումը իրենից չի ներկայացնում մեծ վնասվածք, առատ արյունահոսություն, արյուն կարող է լինել նույնիսկ աննշան, նույնիսկ հնարավոր է արյուն նկատեք միայն սրբելիս, հատկապես, երբ զուգընկերը շատ զգույշ է ու Ձեր ցավային արձագանքներից հետ է պահում իրեն: Այս պարագայում կուսաթաղանթը կարող է ամբողջապես չպատռվել, այլ՝ մասսամբ, և հետագա մերձեցումների ժամանակ արդեն պատռվի ամբողջապես: Մի խորհուրդ. օգտագործեք հանգստացնող կաթիլներ, թուլացեք մերձեցումից առաջ և օգնեք զուգընկերոջը, այլապես, եթե նա իսկապես զգույշ է և ուշադիր Ձեր նկատմամբ, կվնասի իրեն:

Մեդ-Պրակտիկ

23.01.2014

Հարգելի Diana, բարև Ձեզ, հավանական չէ վնասել կուսաթաղանթը, եթե խուսափեք կոպիտ ներհրումից:

Арменуи

21.01.2014

Барнв цнз бжишк джан шат амрес ,ми арц эл ем узум там кпчун мткер@ ивандутюн@ иечица араджанум ?hнаравора вор hормонал хангарумиц араджана ?хндрум ем актасханек нахапес Шноракалутюн

armine

19.01.2014

ete karelia mi harcer hing amis amusnacac em u chem hxiacel inch xorurt ktaq naxapes shnorakalutyun

Մեդ-Պրակտիկ

19.01.2014

Հարգելի Арменуи, բարև Ձեզ, սովորաբար վիրահատությունից հետո կրկնվելը հավանական չէ, եթե առաջացման նախապայմանում հորմոնալ փոփոխությունները չեն, որն ամունացած տղամարդու տարիքում ավելի անհավանական է:

Մեդ-Պրակտիկ

19.01.2014

Հարգելի Armine, բարև Ձեզ, խնդիրը կարող է լինել նրանում, որ Դուք մինչև առնանդամի հեշտոցում հայտնվելը սեռական գրգռվածության տեսակետից պատրաստ չեք լինում դրան, անգամ եթե հեշտոց-առնանդամ չափսերի անհարմարություն լինի: Հարկավոր է երկարացնել մինչև սեռական ակտին հասնելը սեռական գրգռման ընթացքը:

HAYARPI

18.01.2014

BAREV BJISHK JAN XNDRUMEM PATASXANEQ AYS HARCIN HNARAVORA? SEXS ANEL BAYC ET PAHIN ARUN CHLINI DRANIC MI KES JAM HETO MI POQRA EKEL HNARAVORA VOR KUSATAXANTN VNASVAC CHLINI? HNARAVORA DER KUYSEM? DA INCHI HETA KAPVAC XNDRUMEM PATASXANEQ

Diana

17.01.2014

barev dzez bjishk jan knereq mi harcem uzum tal dzernasharjutyamb zbaxvelis hnaravore vnasel kusataxant@ ayn depqum erp mat@ heshtoci nersum e???

Арменуи

16.01.2014

Барев цез бжишк джан шат мерси ,ик кароха ерацнелуц ето хндир араджана ?хндрум ем патасханек нахапес шноракалутюн

Մեդ-Պրակտիկ

16.01.2014

Հարգելի Lili, բարև Ձեզ, եթե անմիջական վնասվածք հեշտոցի շրջանում չի լինում, կուսաթաղանէի պատռվեը այլ հարվածներից հնարավոր չէ:

Մեդ-Պրակտիկ

16.01.2014

Հարգելի Арменуи, բարև Ձեզ, սովորաբար կիստաների արմատական բուժումը վիրահատական է:

armine

15.01.2014

barev dzez xndrumem patasxaneq im ays harcin inchic karoxe linel vor erb arnadamy gtnvum e nersum bays yes da chem zgum ardyoq da petq etpes lini? naxapes shnorhakalutyun

Lili

14.01.2014

բժիշկ ջան խնդրում եմ պատասխանեք..... կանխավ շնորհակալ եմ... փոքր հասակում(10 տարեկան), հարված եմ ստացել սեռական օրգաններին՝ հարվածելով փայտին, հմարավոր է կուսաթաղանթը վնասված լինի??? և արդյոք առանց առանադամի կուսաթաղանթը կարող է պատռվել???

Арменуи

13.01.2014

Барев цев бжишк джан шат мерси ,иск вор кистан ерацни да вданкавор чи ?ира насел ен ете хангарум кам цавума ерацненк инкнел чи амацайнве кароха джишт@ ерацнелна ?хндрум е патасханек нахапес шноракалутюн

Մեդ-Պրակտիկ

13.01.2014

Հարգելի Арменуи, բարև Ձեզ, բնականաբար սերմնահեղուկից հաճախակի ազատվելը սեռական ակտիվության միջոցով կօգնի ազատվելու խնդրից, նաև նպաստելու կիստայի փոքրանալուն, սակայն դրա առաջացումը միայն կապել, որ զարգացել է սեռական կյանք չվարելուց... անպայման դրա համար եղել է օրգանիզմի կողմից որևէ դրդող նախապայման ևս... Կարևորը՝ ճիշտ ապրելակերպով օրգանիզմին օգնել...

Մեդ-Պրակտիկ

13.01.2014

Հարգելի Artak, բարև Ձեզ, Ձեր հանգստության համար դիմեք էնդոկրինոլոգի խորհրդակցության:

Կարդացեք նաև

Ինչո՞ւ է վնասակար սեռական կյանքի համեմատությունը ուրիշների հետ. urolog.am
Ինչո՞ւ է վնասակար սեռական կյանքի համեմատությունը ուրիշների հետ. urolog.am

Սեփական սեռական կյանքի համեմատությունն՝ ուրիշների հետ, կոչվում է սեռական համեմատական կողմնակալություն։ Այս կողմնակալությունը շատ դեպքերում համեմատող...

Ինտիմ հարաբերությունների պլանավորում. urolog.am
Ինտիմ հարաբերությունների պլանավորում. urolog.am

Ինտիմ հարաբերությունների պլանավորումը միջոց է, որն օգտագործվում է զույգերի կողմից՝ պահպանելու սեռական մտերմությունն բավարարվածությունը: Սեռական հարաբերության օրերի ու ժամերի պլանավորումը...

Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am
Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am

- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:

Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...

Սեքսոլոգիա
Հաշմանդամություն և սեքս. urolog.am
Հաշմանդամություն և սեքս. urolog.am

Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...

Սեքսոլոգիա
Ներթափանցման ցավ. urolog.am
Ներթափանցման ցավ. urolog.am

Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...

Սեքսոլոգիա
Սեռական զզվանք. urolog.am
Սեռական զզվանք. urolog.am

Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...

Սեքսոլոգիա
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am

Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...

Սեքսոլոգիա
Գենոֆոբիա. urolog.am
Գենոֆոբիա. urolog.am

Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։

Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...

Սեքսոլոգիա
Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am
Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am

Տղամարդկանց համար շատ դժվար է սեփական հույզերի ու խնդիրների մասին խոսելը։ Իսկ այդ հույզերի արտահայտումը, ազատ ու անկաշկանդ զրույցը զույգերի առողջ հարաբերությունների համար շատ կարևոր պայման է...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am

Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...

Սեքսոլոգիա
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am

«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...

Սեքսոլոգիա
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am

Սեռական հարաբերության և սրտի առողջության վերաբերյալ հաճախ տրվող հարցերից են...

Սեքսոլոգիա
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am

Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով  զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...

Սեքսոլոգիա
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am

Ինտիմ կյանքում առաջանում են խնդիրներ մարդկանց մոտ, ովքեր ստանում են կամ արդեն ավարտել են ուռուցքաբանական բուժումը։ Պատճառը նրանում է, որ ուռուցքաբանական բուժումն իր հետքն է թողնում ինչպես հիվանդի ֆիզիկական վիճակի...

Ուռուցքաբանություն Սեքսոլոգիա
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am

Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...

Սեքսոլոգիա ԿԻՆ: Ինտիմ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ